Հասարակագիտական մասնախմբի նոյեմբերյան գործունեության ամփոփում

Կրթահամալիրի օրացույցով նոյեմբերը սեբաստացու օրեր-կրթահամալիրի տոնի ամիս էր, նաև սիրադեղյանական օրերի ամիս, հետևաբար ամիսը բավականին հագեցած, ծանրաբեռնված էր հասարակագետների համար՝ կլոր սեղան-քննարկումներ, հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներ, ուսումնական բաց պարապմունքներ, գիտաժողովի մասնակցություն, ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով ճամփորդություններ, թանգարանային այցելություններ, կրթական փոխանակումներով Թալինի տարածաշրջանի դպրոցների ընդունելություն, սեբաստացիական այլ նախագծերի իրականացում․․․ Continue reading “Հասարակագիտական մասնախմբի նոյեմբերյան գործունեության ամփոփում”

Հարցազրույց «ԱՐՄԱԼՈւՐ»-ի լրագրողի հետ

Նոյեմբերի 14-ին հասարակագիտական մասնախմբի ղեկավար Վարդան Կարապետյանը և մասնախմբի անդամ Աշոտ Տիգրանյանը «ԱՐՄԱԼՈւՐ» լրատվականի լրագրող Արևիկ Սարդարյանի հետ հանդիպմանը ներկայացրեցին իրենց դիտարկումները 7-րդ դասարանի Հայոց պատմության նոր դասագրքի վերաբերալ։

Տեսանյութը՝ ստորև /հեղ․՝ Արևիկ Սարդարյան, Օպ․՝ Կարապետ Կարապետյան/

Կլոր սեղան աշնակցի և պարտիզակցի հյուրերի մասնակցությամբ

Հարիսայի համայնքային ծեսին մասնակցելու նպատակով նոյեմբերի 23-25-ը կրթահամալիրում կհյուրընկալվեն Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Աշնակ, Պարտիզակ և Ներքին Բազմաբերդ գյուղերի միջնակարգ դպրոցների տարատարիք սովորողների և ուսուցիչների խմբերը․․․ Continue reading “Կլոր սեղան աշնակցի և պարտիզակցի հյուրերի մասնակցությամբ”

2023-2024 ուսումնական տարվա աշխատակարգ

Հասարակագիտական մասնախումբը կազմված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին և հետազոտական ավագ դպրոցում, Քոլեջում «Պատմություն» և «Հասարակագիտություն» դասավանդողներից։ Հասարակագիտական մասնախումբը կազմակերպում և իրականացնում է հասարակագետների մեթոդական-հետազոտական, մասնագիտական զարգացման գործունեությունը, համակարգում է հասարակագիտական առարկաների դասընթացների  հեղինակային կրթական ծրագրի մշակման-լրամշակման, իրականացման, տարածման աշխատանքները, հասարակագետների առաջարկած հետազոտական աշխատանքների թեմաների քննարկումն ու հաստատումըշուրջտարյա դարձած հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումների կազմակերպում-իրականացումըհասարակագիտական ամենամյա բաց ստուգատեսի իրականացումը, այլ․․․ Continue reading “2023-2024 ուսումնական տարվա աշխատակարգ”

Ընդունելության ծրագիր

Հարիսայի համայնքային ծեսին մասնակցելու նպատակով նոյեմբերի 23-25-ը կրթահամալիրում կհյուրընկալվեն Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Աշնակ, Պարտիզակ և Ներքին Բազմաբերդ գյուղերի միջնակարգ դպրոցների տարատարիք սովորողների և ուսուցիչների խմբերը․․․

Ընդունելության պատասխանատուներ՝ Վարդան Կարապետյան, Աշոտ Տիգրանյան
Գիշերակացը՝ Քոլեջի և Հյուսիսային դպրոց-պարտեզի կրթական փոխանակումների կացարաններում, նաև հետազոտական վարժարանի սովորողների տներում Continue reading “Ընդունելության ծրագիր”

Ուսումնական բաց պարապմունք իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ

Սեբաստացու օրերի շրջանակում հասարակագիտական լաբորատորիան նախաձեռնել է ուսումնական բաց պարապմունք-քննարկում ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ․․․ Continue reading “Ուսումնական բաց պարապմունք իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ”

Աշոտ Բլեյանի հարցազրույցի վերլուծություն

Հետազոտական վարժարանի սովորողները վերլուծել են կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի՝ թիվ 1 Ստուդիայում տեղի ունեցած հարցազրույցը՝ Նվարդ Մելիքյանի հետ։

Մեր գործողությունները պետք է ուղղված լինեն, որ Արցախցին ապրի իր բնիկ պապենական հողում. Ա. Բլեյան

Սովորողների վերլուծությունները՝

Խորհրդատու ուսուցիչներ՝ Աշոտ Տիգրանյան, Վարդան Կարապետյան

Գիտաժողովի մասնակցության նախագիծ

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանի հրավերով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հետազոտական վարժարանի պատմության ընտրությամբ դասընթացի հետաքրքրված սովորողների 6 հոգանոց խումբը հասարակագետ Արմեն Ոսկանյանի ղեկավարությամբ կմասնակցի ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում կայանալիք գիտաժողովին՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյակի և ՅՈւՆԵՍԿՕ-ի հռչակած փիլիսոփայության համաշխարհային օրվան․․․ Continue reading “Գիտաժողովի մասնակցության նախագիծ”

Կլոր սեղան-քննարկում․«Վանո Սիրադեղյան» հրապարակախոսը

Սիրադեղյանական օրերի շրջանակում հասարակագիտական լաբորատորիան նախաձեռնել է կլոր սեղան-քննարկում՝ «Վանո Սիրադեղյան» հրապարակախոսը խորագրով․․․ Continue reading “Կլոր սեղան-քննարկում․«Վանո Սիրադեղյան» հրապարակախոսը”

Design a site like this with WordPress.com
Get started