Գիտաժողովի մասնակցության նախագիծ

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանի հրավերով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հետազոտական վարժարանի պատմության ընտրությամբ դասընթացի հետաքրքրված սովորողների 6 հոգանոց խումբը հասարակագետ Արմեն Ոսկանյանի ղեկավարությամբ կմասնակցի ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում կայանալիք գիտաժողովին՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյակի և ՅՈւՆԵՍԿՕ-ի հռչակած փիլիսոփայության համաշխարհային օրվան․․․

Օր՝ նոյեմբերի 17
Սկիզբը
ժամը՝ 10։00
Մասնակիցներ՝
Հետազոտական վարժարանի պատմության ընտրությամբ խմբի հետաքրքրված սովորողներ
Խմբի ղեկավար՝ Արմեն Ոսկանյան
Վայր՝ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի շենք /Հասցե՝ ք. Երևան 0019, Բաղրամյան փ. 24/6, Կոնֆերանս դահլիճ (6-րդ հարկ)/

Քայլեր՝

  • Գիտաժողովին մասնակցությունը՝ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանի հետ գործող կապերի արդյունք է
  • Սովորողները նախօրոք ծանոթանում են գիտաժողովի ծրագրին, զեկուցումների թեմաներին և նախապատրաստվում
  • Սովորողները նախապատրաստում են հարցեր
  • Լուսաբանումների փաթեթը կհրապարակվի գիտաժողովի ավարտից հետո

Մասնակիցներ՝

1․ Արմեն Ոսկանյան՝ դասավանդող, խմբի ղեկավար
2․ Միքայել Շվագիր՝ 10-րդ դասարան
3․ Ստեփանյան Սեդա՝ 10-րդ  դասարան
4․ Շահնազարյան Աելիտա՝ 11-րդ դասարան
5․ Թորոսյան Լաուրա՝ 11-րդ դասարան
6․ Դադայան Անի՝ 11-րդ դասարան
7․ Դադյան Համլետ՝ 11-րդ դասարան

Գիտաժողովի ծրագիր՝

1. Բացման խոսք․ Էմիլ Օրդուխանյան, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության,
սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն

2. Ողջույնի խոսքեր և ուղերձներ՝
Յուրի Սուվարյան, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական
գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար

3. Զեկուցումներ՝

  • Դավիթ Հակոբյան, 2022թ. Սահմանադրական բարեփոխումների երեք
    փիլիսոփայական հենքերը․ արդարության տեսություն (Ջոն Ռոլս),
    բնապահպանական էթիկա (Հանս Յոնաս) և պրոցեսուալ
    ժողովրդավարություն (Յուրգեն Հաբերմաս)
  • Արտաշես Խալաթյան, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և
    անվտանգության հայեցակարգը Կոսովոյի վերաբերյալ Արդարադատության
    միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքի լույսի ներքո
  • Արման Գրիգորյան, Հայցային վաղեմության հոսքի մեկնարկի
    առանձնահատկությունները պարտավորական հարաբերություններում․
    միջազգային չափանիշները և հայաստանյան օրենսդրությունը
  • Գառնիկ Սաֆարյան, Իրավական արժեքներ. բովանդակային
    առանձնահատկությունները
  • Լուսինե Սողոմոնյան, Համաշխարհայնացման հիմնախնդիրները
    ժամանակակից աշխարհում
  • Նարինե Աղայան, Կիբերանվտանգությունը՝ որպես ազգային
    անվտանգության ամենակարևոր բաղադրիչ
  • Հայկ Նազարյան, Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի
    Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցությունը
  • Վարդուհի Հովհաննիսյան, ԵՄ-Հայաստան համագործակցության
    հեռանկարները. մարտահրավերներ և հնարավորություններ

4. Սուրճի ընդմիջում․ Ժամը՝ 13:00-13:30

5. Զեկուցումներ՝

  • Գուրգեն Սիմոնյան, Ժողովրդավարական արժեհամակարգի պաշտպանության հիմնախնդիրը արտաքին ագրեսիայի պայմաններում
  • Սվետլանա Արզումանյան, Գեղագիտական ճաշակի խնդրի արդիականությունը
  • Լիլիթ Սարվազյան, Ազգային ինքնորոշման և ինքնիշխանության գաղափարները Մաղաքիա Օրմանյանի և Լևոն Շանթի քաղաքական-փիլիսոփայական հայեցակարգերում
  • Վահագն Ստեփանյան, Խորհրդանշական քաղաքականության հիմնախնդիրները Հայաստանում
  • Ռիմա Միրումյան, Եկեղեցական միության գաղափարը Ներսես Շնորհալու պատմափիլիսոփայական դավանանքի մեջ
  • Արմեն Օսիպյան, Գեղագիտական կատեգորիաների դիտարկումը հայ գեղագիտական մտքի ուշ կլասիցիզմի և լուսավորության ժամանակաշրջանում
  • Արշակ Բալայան,
  • Անահիտ Ջիջյան, Հայ երիտասարդների վերարտադրողական մշակույթը. սոցիոլոգիական վերլուծություն

6. Հարց և պատասխան

7. Եզրափակիչ խոսք․ Էմիլ Օրդուխանյան, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության,
սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն

Մասնակից սովորողների լուսաբանումները՝

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started