Հանրակրթության պետական չափորոշչի «Հասարակություն, հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառի հեղինակային կրթական ծրագրի հանրային ներկայացում․հունվարի 25-26

Հունվարի 25-26-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվելու է Հանրակրթության պետական չափորոշչի «Հասարակություն, հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառի հեղինակային կրթական ծրագրի հանրային ներկայացում, որի նպատակն է շահագրգիռ մարդկանց ներկայացնել «Հասարակություն, հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառի կազմակերպումը կրթահամալիրում՝ հեղինակային փոխլրացնող մոտեցումներ։

Հանրային ներկայացումը ներառում է ուսումնական բաց պարապմունքներ, կլոր սեղաններ, հրավիրյալ մասնագետի հետ հանդիպում, հասարակական գիտություններից սովորողների հետազոտական աշխատանքների հանրային պաշտպանություններ, նախագծային գործունեության արդյունքների ներկայացում-քննարկում, գործընկեր դպրոցի սովորողների նախագծերի ներկայացում կրթահամալիրի միջին, ավագ դպրոցներում և Քոլեջում։

Հանրային ներկայացման ուղղություններ՝

  • Կլոր սեղան՝ «Հասարակագիտական առարկաների դասավանդումը կրթահամալիրում» /վարում է մասնախմբի ղեկավար Վարդան Կարապետյանը/
  • Հանդիպում հրավիրյալ մասնագետի հետ․հյուրը՝ ազգագրագետ Լուսինե Խառատյան, հանդիպման թեման՝ «Բանավոր պատմությունը որպես պատմության ուսումնասիրման մեթոդ» /Ազգագրության փառատոնի շրջանակում/
  • Հասարակագետ-դասավանդողների հետազոտական աշխատանքների պաշտպանություն, սովորողների հետազոտական աշխատանքների անոնս
  • Նախագծային գործունեության արդյունքների ներկայացում-քննարկում /հետազոտական ավագ դպրոց-վարժարանի սովորողների նախագծային խումբ
  • Ճանաչենք մեր հարևաններին․
    -«Իրանի սոցիալ-մշակութային իրականաությունը»․բաց պարապմունք՝ կինոդիտում-քննարկում հետազոտական ավագ դպրոց-վարժարանում
    -«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ»․կլոր սեղան-ներկայացում միջին դպրոցում

Ծրագիր՝

Հունվարի 25

Հունվարի 26

Ձեր մասնակցությունը գրանցեք այստեղ.

Համակարգող՝ Վարդան Կարապետյան
Պատմություն և հասարակագիտություն դասավանդողների մասնախմբի ղեկավար

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started