Հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայի հոկտեմբերյան գործունեության ամփոփում․Աշնանային 18-րդ հավաքի հաշվետվություն

Հեղինակային մանկավարժության 18-րդ հավաքը այն հերթական հարթակն է կրթահամալիրում, որտեղ հասարակագետները հնարավորություն են ունենում ներկայանալու կլոր սեղան-քննարկումներով, ուսումնական բաց պարապմունքներով, կրթական փոխանակումներ-ճամփորդություններով և մի շարք այլ նախաձեռնություններով։

Հոկտեմբերի 6-ին Հետազոտական վարժարանի ընթերցասրահում իրականացավ  կլոր սեղան՝« Հետազոտական աշխատանքները վարժարանում» խորագրով, որին հասարակագիտական լաբորատորիան ներկայացրեց 2022-2023 ուստարվա ամենահաջողված երկու հետազոտական աշխատանք՝

Հոկտեմբերի 11-ին իրականացավ ուսումնական բաց պարապմունք Սամվել Թամազյանի և Արմեն Ոսկանյանի համակարգմամբ՝ «Պատմության ընտրությամբ դասընթացի կազմակերպումը Հետազոտական վարժարանում» թեմայով, որի ընթացքում ներկայացան Հետազոտական վարժարանի 10-11-րդ դասարանների պատմության ընտրությամբ խմբերը։ Պարապմունքն ընթացավ բավականին հետքրքիր ձևաչափով․նախ սովորողները հիմնավորեցին իրենց ընտրությունը՝ հետաքրքրությունը առարկայի հանդեպ, մասնագիտական կողմնորոշում, առարկայի արդիականություն, այլ, այնուհետև դասընթացի ղեկավարները ներկայացրեցին ծրագրերը, իսկ վերջում ընտրվեց թեմա, որի շուրջ սովորողները հանդես եկան իրենց կարծիքներով ու դիրքորոշումներով։
Լուսաբանումը՝ 10-րդ դասարանի սովորող Դավիթ Մուրադյանի բլոգում․

Հոկտեմբերի 11-ին հասարակագիտական մասնախմբի հավաքին քննարկվել է Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի Հայոց պատմության նոր դասագիրքը, որը նախապատրաստական քննարկում էր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, Հնագետ-ուրարտագետ Միքայել Բադալյանի հետ հանդիպմանն ընդառաջ։ Նոյեմբերին նախատեսվում է Միքայել Բադալյանի այցելությունը Հետազոտական վարժարան՝ սովորողներին և հասարակագետ-դասավանդողներին ներկայացնելու «Ուրարտու» թեման հանրակրթական դասագրքերում։ Ունենք նաև հանդիպման պայմանավորվածություն 7-րդ դասարանի Հայոց պատմության նոր դասագրքի հեղինակի հետ, սակայն Սմբատ Հովհաննիսյանը դեռ չի հաստատել իր այցելությունը կրթահամալիր։

Ինչ վերաբերվում է նոր դասագրքի վերաբերյալ հասարակագետներիս դիրքորոշմանը, պետք է ասեմ, որ մեթոդական-մանկավարժական առումով դասագիրքը հաջողված է, թեմաների շուրջ տրված հարցերը, առաջադրանքները, քննարկման համար արված հարցադրումները նորարարական են, սովորողների համար մտածելու, վերլուծելու, իրենց սեփական դիրքորոշումն արտահայտելու հնարավորություն են ստեղծում։ Իսկ բովանդակային առումով մի շարք պատմաբան-մասնագետներ հանդես են եկել  իրենց դիտարկումներով, որոնք մասնախմբի հավաքի օրակարգում ընդգրկված են եղել և մանրամասն ուսումնասիրվել են։

Հոկտեմբերի 17-ին իրականացավ ուսումնական բաց պարապմունք Վարդան Կարապետյանի և Աշոտ Տիգրանյանի համակարգմամբ՝ «Քաղաքագիտության /հասարակագիտության/ դասավանդումը Հետազոտական վարժարանում» թեմայով։ Պարապմունքին մասնակցում էր Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էմիլ Օրդուխանյանը։ Բավականին հաջողված, օգտակար պարապմունք ստացվեց, քանի որ կարևոր էր լսել գիտնական-մասնագետի կարծիքը «Քաղաքագիտություն» /Հասարակագիտություն/ առարկայի դասավանդման վերաբերյալ։ Էմիլ Օրդուխանյանը իր խոսքում կարևորեց քաղաքագիտության /հասարակագիտության/ դասավանդման նման կազմակերպումը Հետազոտական վարժարանում։ Նա նշեց, որ ներկայացված ծրագիրը բավականին համապարփակ է և համապատասխանում է արդի ուսուցման փիլիսոփայությանը։ Նա նաև հանդես եկավ մի շարք առաջարկներով, ինչպես, օրինակ, գիտական բաղադրիչի շեշտադրումը ծրագրում, որն ավելի կկարևորի հետազոտական աշխատանքների իրականացումը։ Քաղաքագետը կարևորեց նաև հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումները՝ որպես հասարակագիտական կրթության կարևոր բաղադրիչ, արտագնա պարապմունքների և այցելությունների իրականացումը պետական կառավարման մարմիններ, գիտահետազոտական ինստիտուտներ, նշելով, որ դրանք թույլ են տալիս տեսականորեն ստացած գիտելիքը կիրառել պրակտիկայում։ Իսկ իր խոսքի վերջում Էմիլ Օրդուխանյանը նաև համագործակցային առաջարկներ ներկայացրեց, որոնք կնպաստեն կրթահամալիրի և Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի միջև կապերի ձևավորմանը։
Լուսաբանումը՝ 11-րդ դասարանի սովորող Անահիտ Վերմիշյանի բլոգում․

Հոկտեմբերի 20-22-ը հասարակագետներ Վարդան Կարապետյանի և Աշոտ Տիգրանյանի համակարգմամբ իրականացավ մի շատ հետաքրքիր ուսումնական-ճանաչողական-հետազոտական-ազգագրական ճամփորդութուն Թալինի տարածաշրջանում՝ Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր-Աշնակ-Թալին-Դաշտադեմ բնակավայրերում։ Վարդան Կարապետյանի և սովորողների ճամփորդական պատումներում կարող եք կարդալ այն տպավորություններն ու իրականացված նախագծերը, հետազոտական-ազգագրական աշխատանքները, որոնք ապրեցին սեբաստացի ճամփորդները Սասնո ժառանգների հետ միասին։

Հոկտեմբերի 23-27-ը աշնանային մանկավարժական ճամբարի շաբաթ էր, որի ընթացքում ունեցանք հասարակագիտական մասնախմբի ամենշաբաթյա հավաքներ։ Հավաքները արդյունավետ եմ համարում, քանի որ ըստ օրակարգի քննարկված բոլոր հարցերը կարևոր էին և օգտակար․․․

Առանցքային հարցեր՝

1․ Հասարակագիտական նախագծերի իրականացումը 9-րդ դասարաններում․

2․ Հասարակագիտական առարկաներից հետազոտական աշխատանքների կատարումը 10-12-րդ դասարաններում․

3․ Ուսուցման կազմակերպումը թվային միջոցներով․

Այս հարցի քննարկման արդյունքում արել ենք հետևյալ արձանագրումներն ու առաջարկները՝

  • Հետազոտական վարժարանում համացանցի հզորությունը չի բավականացնում անհրաժեշտ մակարդակով դասապրոցեսը կազմակերպելու համար։ Շատ հաճախ ուսուցիչը ինտերնետ է տարածում, որպեսզի սովորողներն օգտվեն և աշխատեն բլոգներում
  • Սովորողի ուսումնական բլոգին ներկայացվող պահանջները սահմանված են կարգով, ըստ որի սովորողը բլոգում պետք է ունենա համապատասխան առարկայի բաժինը։ Առաջարկում ենք ավելացնել՝ եթե սովորողը բլոգում չունի համապատասխան առարկայի բաժինը, նա տվյալ առարկայից գնահատվում է «0»
  • Կան շատ սովորողներ, ովքեր իրենց էլեկտրոնային հասցեներն օրերով չեն բացում, դասավանդողների նամակները չեն կարդում, չեն արձագանքում դրանց, հետևաբար սովորողի համար անհրաժեշտ է սահմանել /ինչպես սահմանված է դասավանդողի համար՝ Ներքին կարգապահական կանոններ, կետ 7․6/ էլ․ հասցեն օրական երկու անգամ բացելու, ստուգելու պահանջը։ Նաև առաջարկում ենք և՛ դասավանդողի, և՛ սովորողի դեպքում նշել կոնկրետ ժամանակ՝ աշխատանքային-ուսումնական ժամի/օրվա ընթացքում
  • Կարծում ենք, որ ծնողը իրավունք չպետք է ունենա կրթահամալիրի հետ հաղորդակցվելիս օգտվելու իր երեխայի էլ․ հասցեից, նա պետք է պարտադիր օգտվի իր էլ․ հասցեից /կարգում հստակ սահմանված է՝ Ներքին կարգապահական կանոններ, կետ 10․6/
  • Փորձը ցույց է տալիս, որ հեռախոսը համարժեք ուսումնական գործիք չէ

4․ Սեբաստացու օրեր-կրթահամալիրի տոնի, Սիրադեղյանական օրերի քննարկում, նախագծերի մշակում-հրապարակում։

Մանկավարժական ճամբարի օրերին՝ հոկտեմբերի 25-27-ը հասարակագետներից Լևոն Միրզոյանը և Հրայր Խաչատրյանը մասնակցեցին «ԱՊՐԻ ֆորում 2023» համաժողովին՝ «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով, որը, ինչպես փաստում են մասնակիցները, բավականին օգտակար և արդյունավետ հավաք էր։
Լուսաբանում են մասնակիցները՝
Լևոն Միրզոյան
Հրայր Խաչատրյան

Հոկտեմբերի 2-23-ը կրթահամալիրում իրականացավ նաև պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում՝ «Առարկայի դասավանդման մեթոդիկա․Պատմություն» բաղադրիչով։ Խմբում ընդգրկված էին 3 ուսուցիչ՝ Աշոտ Տիգրանյան /պատմության դասավանդող/, Արմեն Ոսկանյան /Պատմության և հասարակագիտության դասավանդող/՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից, Անահիտ Մնացականյան /Պատմության և հասարակագիտության ուսուցչուհի/՝ Ս․ Խանզադյանի անվան հ․184 դպրոցից։
Մանրամասն՝ ամփոփում-հաշվետվության մեջ․

Երկու հասարակագետ, որպես հետազոտական աշխատանքի թեմա, ընտրել են «Առարկայի դասավանդման մեթոդիկա․Պատմություն» բաղադրիչով առաջարկված թեմաներ, որոնք ղեկավարել է Վարդան Կարապետյանը՝

Հասարակագետների հոկտեմբերյան հաշվետվությունները /լրացվում է/․

Հասարակագիտական լաբորատորիայի, մասնախմբի ղեկավար՝  Վարդան Կարապետյան

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started