Կլոր սեղան․ամփոփում

Հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիան սեպտեմբերի 28-ին նախաձեռնել էր կլոր սեղան, որին Ազգային ժողովի «Ամառային դպրոց»-ին մասնակցած սեբաստացի և հայաստանյան այլ դպրոցների սովորողների խումբը ներկայացրեց երկշաբաթյա գործունեության արդյունքները։

Կլոր սեղանին ներկա էին հետազոտական վարժարանի սովորողներ, դասավանդողներ, կրթահամալիրի հիմնադիր տնօրեն տիար Աշոտ Բլեյանը, ինչպես նաև «Ամառային դպրոց»-ի կազմակերպիչներ Հեղինե Խաչիկյանը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ,
Լաուրա Անտոնյանը՝ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ։

Լուսանկարները՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից /«Ամառային դպրոց»-ի մասնակիցները/

Սովորողները ներկայացրեցին «Ամառային դպրոց»-ի ծրագիրը, մի շարք պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների շարքը, իրականացված այցելությունները երկրի պետական կառույցներ և մշակութային օջախներ, իսկ 11-րդ դասարանի սովորող Աշոտ Խաչատրյանն իր խոսքում մատնանշեց ծրագրի որոշ բացեր և հանդես եկավ առաջարկներով։

Իրենց տպավորություններով և ձեռքբերումներով կիսվեցին նաև այլ դպրոցներից եկած մի խումբ սովորողներ․Վաչիկ Մարտիրոսյան՝ Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 Ավագ դպրոց, Աշոտ Ավետյան՝ Երևանի թիվ 105 Ավագ դպրոց, Նարեկ Գալստյան՝ Շիրակացու ճեմարան, Ռոբերտ Ալիխանյան՝ Շիրակացու ճեմարան, Տիգրան Իսրայելյան՝ Երևանի թիվ 175 ավագ դպրոց, Վահագն Նավասարդյան՝ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց։

Լուսանկարները՝ Լիլի Գիրագոսյանի

Կլոր սեղանի ընթացքում կարևոր դիտարկումներ հնչեցրեց կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, ով կարևորեց ճամբարականների ընկերային հարաբերությունները և մի շարք առաջարկներ արեց դրանց շարունակականության ու զարգացման շուրջ։

Հատված կլոր սեղանից /Տեսանյութը՝ Լիլի Գիրագոսյանի/

Կլոր սեղանը լուսաբանել է նաև հետազոտական վարժարանի անգլերենի դասավանդող Նունե Այդինյանը։

Սովորողների լուսաբանումները՝

Վարդան Կարապետյան
Հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայի ղեկավար

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started