Հասարակագիտական քննարկում-գրքի շնորհանդես․ամփոփում

Մայիսյան հավաքի շրջանակում հասարակագիտական լաբորատորիան «Տիգրան Հայրապետյան» գրադարանի հետ համագործակցությամբ մայիսի 5-ին նախաձեռնել էր հասարակագիտական քննարկում-գրքի շնորհանդես՝ նվիրված վիպասան Հայկ Խաչատրյանի պատմավեպերին և նոր վերահրատարակված  «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» գրքին։

Հավաքին մասնակցում էին Ավագ դպրոցների սովորողներ, հասարակագետներ, ներկա էին Հայկ Խաչատրյանի որդին՝ պատմական գիտությունների թեկնածու  Վահե Խաչատրյանը, ջութակահար, գրքի փիար-մենեջեր Մանան Գառուկյանը, մտերիմներ, ինչպես նաև կրթահամալիրի վոկալ համույթը և այլ հետաքրքրված անձինք։

Լուսանկարները՝ Արթենի Ջանիկյանի

Քննարկումը սկսվեց կրթահամալիրի հասարակագիտական լաբորատորիայի ղեկավար Վարդան Կարապետյանի բացման խոսքով, այնուհետև շարունակվեց Մանան Գառուկյանի խոսքով, ով ներկայացրեց Հայկ Խաչատրյանի կենսագրությունը, գրական ժառանգությունը և «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» գրքի վերահրատարակման պատմությունը։ Այնուհետև երաժշտական կատարումներով հանդես եկավ կրթահամալիրի վոկալ համույթը, որին հաջորդեց Մանան Գառուկյանի գեղեցիկ ջութակային կատարումը․․․

Գրքի քննարկում-շնորհանդես․մաս 1

Քննարկման երկրորդ մասում հանդես եկան Ավագ դպրոցի սովորողները՝ իրենց ընթերցումներով և Հայկ Խաչատրյանի «Արտաշես» վեպից ընտրված հատվածների վերլուծություններով։
9-րդ և 12-րդ դասարանների սովորողներ Դավիթ Մուրադյանը և Արեն Մինասյանը ընթերցեցին հատվածներ Հայկ Խաչատրյանի «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» գրքից, իսկ 11-րդ դասարանի «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբի սովորողներ Միլենա Քամալյանը և Անահիտ Հովսեփյանը ներկայացրեցին իրենց վերլուծությունները Հայկ Խաչատրյանի «Արտաշես» վեպի շուրջ․․․

Գրքի քննարկում-շնորհանդես․մաս 2՝ ներկայանում են Ավագ դպրոցի սովորողները

Քննարկման վերջին մասում իրենց խոսքով հանդես եկան Հայկ Խաչատրյանի որդին՝ պատմական գիտությունների թեկնածու Վահե Խաչատրյանը, մտերիմները, կրթահամալիրի հասարակագետներ Արմեն Ոսկանյանը, Աշոտ Տիգրանյանը, ինչպես նաև սովորողների կողմից հնչեցին հարցեր՝ ուղղված պատմաբան Վահե Խաչատրյանին։ Միջոցառման վերջում հյուրերին հանձնվեցին կրթահամալիրի կողմից պատրաստված նվերներ․․․

Գրքի քննարկում-շնորհանդես․մաս 3՝ հյուրերի և հասարակագետների խոսքը

Իսկ հետաքրքիր և օգտակար հավաքն ավարտվեց և ամփոփվեց հյուրասիրությամբ, որի շուրջ ունեցանք ավելի մտերմիկ զրույց-շփումներ և պայմանավորվածություններ հյուրերի հետ։

Սովորողների լուսաբանումները՝

-Արթենի Ջանիկյան՝ պատում
-Լաուրա Թորոսյան՝ ռադիոլուսաբանում /խորհրդատու ուսուցիչ՝ Իրինա Ապոյան/

Սիրով՝ Վարդան Կարապետյան
Հասարակագիտական լաբորատորիայի ղեկավար

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started