Հասարակագիտական ստուգատեսի ամփոփիչ կլոր սեղան

Ապրիլի 13-ին ավարտվեց «Հասարակագիտական ստուգատես 2023»-ը, որն ամփոփվեց «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կլոր սեղան-հավաքով։ Ստուգատեսի համակարգող Վարդան Կարապետյանը և ստուգատեսին մասնակցած սովորողները ներկայացրին իրենց կատարած բոլոր  աշխատանքները, հասարակագիտական նախագծերը, հանդիպում-քննարկումների արդյունքները, հասարակագիտական հոդվածների ընթերցում-վերլուծությունները, որոնք իրականացվել են հասարակագիտական ստուգատեսի ընթացքում։ Ամփոփիչ կլոր սեղանին ներկա էին նաև կրթահամալիրում հյուրընկալված վրաց գործընկերները, ովքեր սիրով հայտնեցին նաև իրենց կարծիքը և հանդես եկան համագործակցային առաջարկներով։

Հատված կլոր սեղանից /տեսանյութը՝ Սոնա Բալայանի/․

Լուսաբանում են Ավագ դպրոցի սովորողները՝

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started