2022-23 ուստարվա առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիան ամփոփում է 2022-23 ուստարվա առաջին ուսումնական շրջանի գործունեության արդյունքները․․․

Առաջին ուսումնական շրջանի ամփոփման մեջ ուզում եմ շեշտը դնել մասնավորապես լաբորատորիայի կողմից արված մշակումների, կազմակերպված կլոր սեղանների և հրավիրյալ մասնագետների հետ իրականացված հանդիպումների վրա։

Մշակումներ՝
Մշակումները մասնագիտական զարգացման լրացուցիչ խթան են: Նրանք հիմնականում իրականացվում են մտագրոհի մեթոդի կիրառմամբ, օգնում փոխլրացնել միմյանց, ավելի լավ ճանաչել գործընկերոջ մտավոր և հոգեբանական կարողությունները․․․

Կլոր սեղաններ՝
Կլոր սեղանները սովորողների և դասավանդողների ուսումնական համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկն են, տարատարիք սովորողների փոխուսուցման հնարավորություն: Կլոր սեղանների ժամանակ հղկվում է սովորողների բանավոր, իսկ նախապատրաստական փուլում՝ գրավոր խոսքը: Քննարկումների այս ձևաչափը նաև հնարավորություն է բացահայտել սովորողների թաքնված ներուժը․․․

Հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներ՝
Հանդիպումները հրավիրյալ մասնագետների հետ ընդարձակում են սովորողների մտահորիզոնը, սովորեցնում իրականությունը դիտարկել  գիտությունների տեսանկյունից, բազմազանեցնել նրանց սոցիալական փորձը: Մասնագետներից շատերի հետ հաստատվում են գործընկերային հարաբերություններ, որոնք նպաստում են մեր կրթական գործունեության արդյունավետության բարձրացմանը․․․

Լաբորատորիայի, մասնախմբի հավաք-սեմինարներ՝

Ամսական ամփոփումներ՝

Լաբորատորիայի, մասնախմբի ամսական գործունեության ներկայացումը մասնաժողովի նիստերին՝

Վարդան Կարապետյան
Հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայի ղեկավար

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started