Հասարակագիտական ստուգատես 2022․Տիգրան Հայրապետյանի օր /մարտի 18/

Հասարակագիտական ստուգատես 2021-ը՝ «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթող

«Հասարակագիտական ստուգատես 2022»․օրացույց

2022 թվականի մարտի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկում է հասարակագիտական-քաղաքացիական-հասարակական նախագծերի բաց ստուգատեսը, որի ընթացքում կիրականացվեն կլոր սեղանների շուրջ քննարկումներ, հրավիրյալ մասնագետների հետ բաց քննարկումեր, Տիգրան Հայրապետյանական օրեր, ակումբային բաց պարապմունքներ, բանավեճեր, արտագնա պարապմունքներ, կրթական փոխանակումներով ճամփորդություններ և այլ հասարակական-քաղաքացիական նախաձեռնություններ…

Հասարակագիտական ստուգատեսը ամենամյա բաց ստուգատես է. այն ամենամյա է, հեղինակվում, կազմակերպվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ստուգատեսին կարող են մասնակցել սեբաստացի սովորողները, ուսուցիչները, ծնողները, հետաքրքրված այլ անձինք, հասարակական կամ պետական կառույց, կարող են մասնակցել անհատներ, խմբեր, դասարաններ, գործընկեր դպրոցներ։
Մասնակցության ձևաչափը՝ առկա, առցանց, համակցված։ Մասնակից խմբերը կարող են հյուրընկալվել նաև կրթահամալիրի կրթական կացարաններում՝ լրացնելով կից հայտը։

Ստուգատեսը կազմակերպվում է՝

Ստուգատեսի հիմնական ուղղությունները՝

Ստուգատեսի մրցանակը՝
«Տիգրան Հայրապետյան 2022» ամենամյա մրցանակ

  • թեկնածուների առաջադրման փուլ
  • թեկնածուների ընտրության փուլ
  • մրցանակակիր սովորողները «Տիգրան Հայրապետյանի օր» կլոր սեղանին ներկայացնում են իրենց մրցանակային աշխատանքների փաթեթները

Ստուգատեսի լուսաբանումը՝
Ստուգատեսը լուսաբանում են մասնակից սովորողները, նախագծային խմբերը և համակարգողները

Ստուգատեսի ամփոփումը՝
Ստուգատեսն ամփոփվում է ապրիլի 13-ին, ամփոփիչ կլոր սեղանով,  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում։
Ստուգատեսն ամփոփվում է սովորողների, դասավանդողների բլոգներում՝ հոդվածներով, մշակումներով, զարգացմանն ուղղված առաջարկների փաթեթով։

Հասարակագիտական ստուգատեսի կազմակեպիչ՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ իր  դպրոցներով և քոլեջով

Հասարակագիտական ստուգատեսի համակարգող՝
Վարդան Կարապետյան /Հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայի ղեկավար/
v.karapetyan@mskh.am, հեռ․՝ 098 03 14 83

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started