Հանդիպում փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանի հետ

Սեբաստացու օրերի շրջանակում  դեկտեմբերի 1-ին կրթահամալիր էր այցելել փիլիսոփայության դոկտոր, դոցենտ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս, ՀՀ Գերագույն խորհրդի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Ոսկանյանը․․․

Հանդիպման թեման էր՝ «Պատմություն և արդիականություն․Կիլիկյան արտաքին քաղաքականության դասերը», սակայն մեր հյուրը Ավագ դպրոցի պատանիներին ոչ միայն մանրամասն և պատկերավոր ձևով փոխանցեց թեմայի շուրջ բավական շատ, արժեքավոր տեղեկություններ, այլև պատմության արդիականության, շարունակականության, հայ ժողովրդի ինքնության հետ կապված մանրամասներ։ Հանդիպման վերջին հատվածում սովորողները հարցեր ուղղեցին պարոն Ոսկանյանին ինչպես օրվա թեմայի, այնպես էլ փիլիսոփայության շրջանակում։

Ինչպես հանդիպմանը ներկա դասավանդողները, այնպես էլ մասնակից սովորողները փաստեցին, որ շատ արդյունավետ, օգտակար հանդիպում էր և Աշոտ Ոսկանյանի հետ կրկին հանդիպելու, նրան նորից լսելու հերթական օրվան սիրով կսպասեն։ Իսկ պարոն Ոսկանյանը սովորողներին խոստացավ, որ պատրաստ է նորից այցելելու կրթահամալիր․․․

Հանդիպումն ունեցավ շատ հուզիչ ավարտ՝ Ավագ դպրոցի դասավանդող, Աշոտ Ոսկանյանի երբեմնի ուսանողուհի Նունե Մովսիսյանի և իր սիրելի դասախոսի ջերմ գրկախառնությամբ ու ծափերով․․․

Հատվածներ՝ հանդիպումից /տեսանյութը՝ Լևոն Միրզոյանի/․

Օրվա ֆոտոընտրանուց /լուսանկարները՝ Լևոն Միրզոյանի/․

Սովորողների լուսաբանումները՝

-Միքայել Շվագիր՝ 9-րդ դաս․
-Ագոփ Արի՝ 10-րդ դաս․
Արթենի Ջանիկյան՝ 11-րդ դաս․
-Կարինե Գոմցյան՝ 11-րդ դաս․
-Կարինե Միքայելյան՝ 11-րդ դաս․

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started