9-րդ դասարանում «Պատմություն» առարկայից սովորողի կրթական հմտությունների ամփոփիչ ստուգում

9-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի պետական ավարտական քննության բովանդակությունը էականորեն հակասում է հանրակրթության պետական չափորոշչին, մասնավորապես՝

Գլուխ 4․ Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝

Ծրագրի շրջանավարտը պետք է՝
1) վերլուծի և ընկալի տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանա դրանց հիﬓական գաղափարը
2) հայերեն ազատ զրուցի իրեն հետաքրքրող թեմաների մասին, կառուցի ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառի ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ ﬕջոցներ
15) նկարագրի տարբեր ժամանակաշրջանների բնական ﬕջավայրի, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացուﬓերի, հայոց և համաշխարհային պատմության իրադարձությունների փոխկապակցվածությունը
16) կարողանա մասնակցել Հայաստանի հիﬓախնդիրների քննարկմանը՝ օգտագործելով պատմության, բնության, բնակչության, պետության և տնտեսության մասին ունեցած համապատասխան գիտելիքները
25) գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային  կապերը և կայացնի որոշուﬓեր
28) դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազﬔր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր
29) ստանա, վերլուծի, գնահատի և ներկայացնի անհրաժեշտ տվյալներ, առաջարկի վարկածներ
30) գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնութագրի աղբույրի
արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղﬓեր
31) արտահայտի, հիﬓավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը․

Որպեսզի հակասություն չառաջանա  Հանրակրթության պետական չափորոշչի սկզբունքներին համապատասխան իրականացվող «Հայոց պատմություն» առարկայի ուսումնասիրության ընթացքի և ամփոփիչ ստուգման բովանդակությունների միջև, մենք առաջարկում ենք ստուգումն իրականացնել  այլընտրանքային մոտեցմամբ՝

-ժամանակագրություն
-նկարագրություն
-պատճառահետևանքային կապի բացահայտում
-սեփական տեսակետի հիմնավորում

Սովորողը ուսումնական բլոգը ներկայացնում է ամփոփիչ ստուգման բոլոր հարցերին զուգահեռ։

Վերը թվարկված կետերն ու այլընտրանքային մոտեցմամբ պահանջները միտված են բացահայտելու և զարգացնելու սովորողի մի շարք հմտություններ՝

ա/ ժամանակագրություն․
Պատմահայր Մովսես Խորենացին նշում է․«Չկա հավաստի պատմություն, առանց ստույգ ժամանակագրության»․․․կարևոր է հասկանալ, թե ինչպես է սովորողը պատկերացնում պատմական այն ժամանակաշրջանը, որի ընթացքում տեղի է ունեցել տվյալ իրադարձությունը, ինչպես է պահպանում դեպքերի ժամանակագրական հաջորդականությունը։

բ/ նկարագրություն․
Կարևոր է ամփոփիչ ստուգման ընթացքում հաշվի առնել և զարգացնել սովորողի՝ պատմական իրականությանը համապատասխանող և գրագետ խոսքով նկարագրելու կարողությունը։

գ/ պատճառահետևանքային կապի բացահայտում․
Այս պահանջը միտված է բացահայտելու սովորողի՝ տարբեր պատմական իրադարձությունների պատճառներն ու դրանց անմիջական ու հեռագնա հետևանքները վեր հանելու, դրանք վերլուծելու կարողությունները։

դ/ սեփական տեսակետի հիմնավորում․
Կարևոր է, որ սովորողը որևէ հարցի շուրջ ունենա իր սեփական տեսակետը, բայց ավելի կարևոր է հիմնավորելու և պաշտպանելու կարողությունը զարգացնել մինչև հմտության աստիճան։

Ամփոփիչ ստուգման թերթիկի նմուշ՝

Թերթիկ 1․
1․ Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի՝ Ք․ա․ 92-87 թվականների նվաճումների ժամանակագրությունը։
2․ Նկարագրե՛ք մայրաքաղաք Դվինը։
3․ Շարադրե՛ք Առաջին աշխարհամարտի հիմնական պատճառները և հետևանքները։
4․ Համաձա՞յն եք, որ Արցախյան 1988-ի շարժումը ազգային-ազատագրական պայքար էր։ Հիմնավորե՛ք և պաշտպանե՛ք ձեր տեսակետը։
Պարզաբանում․
Բոլոր հարցերին զուգահեռ ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։

Կարևոր ենք համարում նաև ամբողջ տարվա ընթացքում /շուրջտարյա դարձած/ հրավիրյալ մասնագետների հետ համդիպումների շարքը, որը սովորողին տալիս-փոխանցում է լրացուցիչ, անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաև սովորողի համար ակնհայտ է դարձնում գիտության մեջ հիմնախնդրի նկատմամբ տարբեր մոտեցումների բնականությունը։ Այս ամենը, բնականաբար, նպաստում է սովորողի՝ վերը թվարկված կարողությունների բացահայտմանը և զարգացմանը։

Մշակումը՝ Վարդան Կարապետյանի, Աշոտ Տիգրանյանի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: